Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343 157-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 180-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 18 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 874 դեպք կա, այլ պատճառով՝ 1 486։

Ապաքինվել է ևս 470 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 327 029 է։ Փաստացի բուժվողների թիվը 6 767 է։

Ընդհանուր առմամբ 2 464 749 թեստ է արվել, մեկ օրում` 7 571։