Նախորդ շաբաթվա ընթացքում, ինչպես փոխանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նախորդ շաբաթվա համեմատ կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը նվազել է 17%-ով:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3,1 միլիոն դեպք, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին շաբաթվանից ամենացածր ցուցանիշն է:
Անցած շաբաթվա ընթացքում ամենաշատ դեպքերը՝ 871 365 դեպք, հայտնաբերվել է ԱՄՆ-ում, ինչը 19%-ով պակաս է նախորդ շաբաթ երկրում հայտնաբերված դեպքերի թվաքանակից:
Վարակման դեպքերի թվաքանակով երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, երրորդը՝ Ֆրանսիան, չորրորդը՝ Ռուսաստանը, իսկ հինգերորդը՝ Մեծ Բրիտանիան: