Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 4 321 նոր դեպք: Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկությամբ, երկրում «Covid-19»-ի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցվել է 162 475 դեպք:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 14 396 թեստավորում, որից 5 816-ը հակագեն, իսկ 8 580-ը՝ PCR: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4 301 անձ, իսկ ընդհանուր առմամբ նրանց թիվը կազմում է 133 511:
«Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք կորոնավիրուսից մահվան 42 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, մենք ունենք ընդհանուր առմամբ 1 504 մահվան դեպք
Այսօր արձանագրված վարակման 4 321 նոր դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 615 դեպք, Աջարիայում՝ 491, Իմերեթիում՝ 564, Քվեմո Քարթլիում՝ 395, Շիդա Քարթլիում՝ 253, Գուրիայում՝ 77, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 433, Կախեթիում՝ 236, Մցխեթա-Մթիանեթիում՝ 175, Սամցխե-Ջավախեթում՝ 76, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:
Այս փուլում երկրում կա վարակի 27 434 ակտիվ դեպք: Այդ թվում հիվանդանոցներում բուժվում է 6 897 մարդ, այդ թվում` 2 994-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 035-ը` Աջարիայում, 1 334-ը՝ Իմերեթիում: Ունենք 1 066 ծանր հիվանդ, այդ թվում` 493-ը Թբիլիսիում, 157-ը Աջարիայում, 245-ը՝ Իմերեթիում: Այստեղից 420-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում` 187-ը Թբիլիսիում, 88-ը՝ Աջարիայում, 48-ը՝ Իմերեթիում: 3 969 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 282-ը՝ Թբիլիսիում, 1 942-ը՝ Աջարիայում, 428-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 16 568 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 282 մարդ, այդ թվում 346-ը՝ Թբիլիսիում, 262-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 986 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 296 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 799 մարդ, Աջարիայում 11 495, Իմերեթիում 5 316»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկության մեջ: