Վրաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպքերի թիվը հասել է 1 096-ի, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:

Վրաստանում «օմիկրոն»-ի առաջին երկու դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին։ Այնուհետեւ վիրուսը բացահայտվել է գրեթե բոլոր անձանց մոտ, որոնց հետ կապ են հաստատել հիվանդացողները:

«Հունվարի 14–ի դրությամբ լաբորատոր կերպով հաստատվել է «օմիկրոնով» վարակման 1 096 դեպք», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Համեմատության համար նշենք, որ հունվարի 13-ին Վրաստանում գրանցվել է COVID–19-ի 1 009 դեպք, իսկ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 7-ին՝ 600։

Մասնագետները նշում են, որ իրականում դեպքերն ավելի շատ են։ Ամերիկացի և գերմանացի գիտնականների տվյալների համաձայն՝ էքսպրես-թեստերը միշտ չէ, որ բացահայտում են «օմիկրոնի» առկայությունը: ՊՇՌ միջոցով փորձարկումը, որը բացահայտում է վիրուսի գենետիկ նյութը, ավելի ճշգրիտ է: