Այսօր, հոկտեմբերի 26-ին Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի գրանցվել։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 11 նոր դեպք, որից 8-ը՝ Ախալցիխեում, 1-ը՝ Բորժոմիում և 2-ը՝ Նինոծմինդաում է գրանցվել։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1009 անձ։ Ախալցիխեում՝ 513, Բորժոմիում՝ 33, Ադիգենում՝ 103, Ասպինձայում՝ 86, Ախալքալաքում՝ 165 և Նինոծմինդայում՝ 76: