Հունվարի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 304 մարդ, մահացել է 24 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 995 687, այստեղից ապաքինվել է 928 441 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 449:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51 838 փորձարկում, այդ թվում 25 161-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 29 677-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.62% է, վերջին 14 օրվանը՝ 9.43%, վերջին 7 օրվանը՝ 9.6%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 609 515 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 053 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 393 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 051 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: