Ինչպես հաղորդում է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, հունիսի 24-ի դրությամբ ստուգվել է 1113 մաքսատան ծառայող` կորոնավիրուսի թեստ է հանձնել, բոլորի պատասխանները բացասական են:
Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների շրջանում նոր կորոնավիրուսի (COVID-19) թիրախային թեստավորումն իրականացվել է հունիսի 11-24-ը՝ հետևյալ մաքսակետերում՝ «Սադախլո ավտոմեքենային», «Սարփի», «Լագոդեխի», «Վալե», «Կարմիր կամուրջ», «Նինոծմինդա», «Մտկվարի», «Կազբեգի», «Կարծախ», «Գուգութի», «Գարդաբանի», «Սադախլո երկաթուղային», «Բաթումիի նավահանգիստ», «Բաթումիի օդանավակայան», «Փոթիի և Կուլևիի նավահանգիստներ ու Փոթիի ազատ արդյունաբերական գոտի», ինչպես նաև «Կարծախ-Ախալքալաք-երկաթուղային» և Փոթիի ու Բաթումիի տնտեսական գոտիներում:
Թեստավորման արդյունքների մասին նախարարությանը հաղորդել են Լուգարի լաբորատորիանից, որտեղ անցկացվել է հետազոտությունը:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ամբողջական համակարգված աշխատանքի արդյունքում, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության այլ մաքսային կետերում և տնտեսական գոտիներում շարունակվում է կորոնավիրուսի ամբողջական ստուգման գործընթացը», – ընդգծել են Եկամուտների ծառայությունից: