Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին, – այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Հունիսի 15-ից Վրաստանում կբացվեն սպասարկման ծառայությունները տեղական զբոսաշրջիկների համար, իսկ հուլիսի 1-ից երկիրը կընդունի արտասահմանցի զբոսաշրջիկներին: Դրա համար մենք ստեղծում ենք անվտանգ միջանցքներ հարևան երկրների հետ, ինչպես նաև անվտանգ միջանցքներ կապահովենք զբոսաշրջիկների համար հետաքրքիր երկրների հետ»,- ասել է Գախարիան:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով: