Նոյեմբերի 1-ի երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուգծի Ախալքալաքի հատվածի էներգիայի տրանսֆորմատորային կայանում։ Փոխանցում է NOR ռադիոն։
Ըստ լրատվամիջոցի՝ տուժածներ չկան։
Այս պահին հրդեհի վայրում աշխատում են Ախալքալաքի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումն սկսվել է 2007 թվականին, իսկ այն գործարկվել է 2017 թվականին։