Ինչպես JNEWS-ին հայտնեցին Ախալքալաքի քաղաքապետարանից՝ շրջանի գյուղերում փակ ճանապարհներ կան։ Մասնավորապես փակ են՝ Մերենիա, Մոդեգամ, Լոմատուրցխից Ազավրեթ, Ալաստան և Կոկիո գյուղերի ճանապարհները։

Այս պահին ձյուն մաքրող մեքենաներից մեկն աշխատանքներն ավարտել է Մեծ և Փոքր Սամսար գյուղերի ուղղությամբ, հիմա արդեն աշխատանքներ են տարվում Մերենիայի ուղղությամբ, որից հետո կբացի Մոդեգամ, Լոմատուրցխից դեպի Ազավրեթ գյուղեր տանող ճանապարհները։ Մյուս մեքենան ուղևորվել է դեպի Ալաստան և Կոկիո ուղղությամբ։

Ինչ վերաբերում է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ինչպես տեղեկացանք Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից՝ այդ ճանապարհահատվածում ձյնահուսի վտանգ կա:

Պետական նշանակության Նինոծմինդա-Բավրա և Կարծախ-Թուրքիա ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երեկվանից փակ է մնում ներքին նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհը (Փարվանայի լեռնանցք)։