Բեժանոյում անցկացվող ֆուտբոլային մրցաշարում պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է Իխտիլա գյուղի թիմը:

Հուլիսի 4-ից հուլիսի 6-ը Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում անցկացվեց ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Գագիկ Վանցյանի հիշատակին:

Բեժանոյում կայացած ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի և Բորժոմի մունիցիպալիտետներից 30 գյուղերի թիմեր:

Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իխտիլա գյուղի թիմը: Երկրորդ տեղը գրավել են մրցաշարի տանտերերը` Բեժանո գյուղի թիմը: Երրորդ տեղը՝ Տաբածղուրի գյուղի թիմը:

Մրցաշարից հետո թիմերը պարգևատրվել են գավաթներով, իսկ բոլոր ֆուտբոլիստները՝ մեդալներով:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էին Բեժանո գյուղի երիտասարդները, իսկ անցկացման համար ֆինանսական աջակցություն էին ցուցաբերել այն գյուղացիները, որոնք ներկայումս ապրում են Ռուսաստանում:

4
3
2

Բրատիսլավ Իգիթխանյան