Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ախալքալաքցի Սամվել Ղազարյանը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Իտալիայում՝ Մոնտեսիլվանո քաղաքում, ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Վրաստանի հավաքականի կազմում է նաև ախալքալաքցի պատանի բռնցքամարտիկ Սամվել Ղազարյանը։ Մրցաշարի տարիքային կատեգորիան 15-16 տարեկան մարզիկներն են։ Սեպտեմբերի 28-ին Սամվել Ղազարյանը Ռումինիայում 5:0 հավով հաղթեց մրցակցին: 80 կգ քաշային Սամվել Ղազարյանը համոզիչ հաղթանակ տարավ թուրք բռնցքամարտիկ Մուրաթ Թաշիի նկատմամբ՝ 5։0 հաշվով։ Դրանից հետո հոկտեմբերի 2-ին կիսաեզրափակչում Ղազարյանը մենամարտել է գերմանացի Սոֆիան Բիցիցի հետ և 5։0 հաշվով պարտվել է։ Նա Ախալքալաք կվերադառնա բրոնզե մեդալով։
Սամվել Ղազարյանն Ախալքալաքի մարզահամալիրի սան է։ Նրա մարզիչն է Վենետիկ Ղազարյանը։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Բեքա Լոբժանիձեն, մյուս մարզիչներն են Նիկոլոզ Իզորիան և Վեփխվիա Ցիսկարիշվիլին։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կավարտվի հոկտեմբերի 5-ին։