Ջավախքցի մարզիկները Հայաստանի Քիքբոքսինգի բաց առաջնությունում շահել են 9 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Նոյեմբերի 28-ից մինչև 30-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Քիքբոքսինգի բաց առաջնություն, որին հրավիրված էին նաև մարզիկներ Ջավախքից և Թբիլիսիից:

Ջավախքցիները մրցաշարին մասնակցեցին 15 մարզիկներով՝ տարբեր քաշային և տարիքային կարգերում, իսկ Թբիլիսին ներկայացավ մեկ մարզիկով:

Մրցումները տեղի ունեցան Երևանի «Դինամո» մարզահամալիրում:

Մարզիչ Սերժիկ Տոնականյանի խոսքերով մրցումերը ընթացան նորմալ: Նա գոհ էր երեխաների ելույթներից:

«Մեր երեխաները շատ ակտիվ էին, պատրաստաված և առանց վախենալու ելնում էին պայքարի: Նրանք Ջավախքցու անունը բարձր պահեցին: Մենք այս մրցաշարին սկսնակներին էլ էինք վերցրել, որպեսզի նրանք էլ փորձ ձեռք բերեն և քայլ առ քայլ առաջ գնան: Եթե միշտ փորձառուներին տանենք, ապա սկսնակները կարող են հիասթափվել»,- ասաց Սերժիկ Տոնականյանը:

15 մարզիկներից 6-ը՝ սկսնակ էին: Հաղթողների մեջ կային նաև սկսնակ մարզիկներ:

Բնակեցման և սննդի ծախսերը վճարել են մարզիկները, իսկ ճանապարհածախսը իր վրա է վերցրել Ախալքալաքի մունիցիպալիտետը:

Շուշան Շիրինյան