Դիլիսկա գյուղից Ռոման Գոգորյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով: Գյուղում չեմպիոնին առանձնակի շուքով են դիմավորել:

Վրաստանի փոխչեմպիոնը պայքարում էր 15 տարեկանների միջև: Մրցույթն անցկացվել է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում։

«Ես գիտեի, որ հաղթելու եմ, հիմա էլ պատրաստվում եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը և հաղթանակով եմ վերադառնալու»,- ասում է Ռոման Գոգորյանը։

Ռոմանն արդեն պատրաստվում է հաջորդ հաղթանակին: Առաջիկայում կմասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Նրա մարզիչ Նորայր Կրճացյանը շատ հուզված է, և հպարտությամբ է խոսում իր մարզիկի ձեռքբերումների մասին։

«Հաղթելով չորս գոտեմարտ, ինքը դարձավ չեմպիոն։ Հետաքրքիրն այն էր, որ նա այստեղ դարձել էր փոխչեմպիոն, այնտեղ հանդիպելով չեմպիոնի հետ, ապացուցեց, որ ինքն ուժեղագույնն է։ Մրցակցի հանդեպ տարավ «տուշե» (հաղթանակ մեջքի բերելով) հաղթանակ», – ասում է Նորայր Կրճացյանը։

IMG_0847

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնին հայրենի գյուղում մեծ շուքով ու հանդիսավորությամբ են դիմավորել։ Նրա ընկերները, բարեկամները և գյուղացիները հավաքվել էին գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, և անհամբեր սպասում էին չեմպիոնի ժամանելուն։ Երգ ու երաժշտություն, դափնեպսակ և օրհնության կարգ եկեղեցում։

IMG_0850

image-20-04-21-02-02-12

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի հոգևորական Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեց օրհնության կարգ:

«Դիմավորում ենք մեր մարզիկին, ով դարձել է չեմպիոն, շատ մեծ հեռանկարային մարզիկ է նա։ Ժողովրդի ցանկությամբ և նախաձեռնությամբ որոշվել է դիմավորենք, մեծարենք, շնորհակալություն հայտնեք՝ թե՛ իրեն, թե՛ մարզիչին։ Եվ բնականաբար եկեղեցում օրհնման արարողություն ենք կատարում»,- ասում է հոգևորականը։

IMG_0852