Վրաստանի խորհրդարանի փոխնախագահների թիվը կրճատվում է՝ 9-ից դառնալով 5: Այս մասին ասվում է կանոնադրության փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանը հաստատել է երրորդ ընթերցմամբ:
Ըստ օրինագծի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը կրկին կընտրվի խորհրդարանի նախագահի առաջադրմամբ: Ինչ վերաբերում է մնացած չորս փոխնախագահներին, ապա նրանցից երկուսը կընտրվեն խորհրդարանական մեծամասնության առաջադրմամբ, և ևս երկուսը՝ ընդդիմության առաջադրմամբ:
Բացի այդ, փոփոխվում է նաև խորհրդարանական պաշտոնի որակավորումը: Ըստ կանոնակարգի նախագծի, խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնն այլևս չի լինելու խորհրդարանական պաշտոն, ինչպես և խորհրդարանական փոքրամասնության առաջնորդը, քանի որ խորհրդարանական փոքրամասնությունը լուծարվում է: Խորհրդարանական պաշտոնն այլևս իրենից չի ներկայացնի ժամանակավոր քննչական կամ ժամանակավոր այլ հանձնաժողովի նախագահություն: Ինչ վերաբերում է խորհրդարանական նոր պաշտոններին, ապա դրանք են՝ խմբակցության նախագահի տեղակալը և նրա առաջին տեղակալը (դրա գոյության դեպքում):