Տնտեսություն 14 Հունիսի, 2021 • 2021 թ.-ի առաջին 5 ամիսներին Վրաստանում արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 18,2%-ով

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) կազմել է 5 019,4 մլն. դոլլար, ինչը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության, դրանից արտահանումը կազմել է 1 538.1 մլն. դոլլար, կամ 24,4 տոկոսով ավելի, մինչդեռ ներմուծումը կազմել է 3 481,3 մլն. դոլլար, կամ 15,7 տոկոսով ավելին:

Առևտրի բացասական հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-մայիսին կազմել է 1 943,2 մլն. դոլլար և արտաքին առևտրի շրջանառության 38.7 տոկոսը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝