Միավորված ընդդիմությունն իշխանություններին առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, եւ դրա համար վերջնաժամկետ է ընձեռում մինչև դեկտեմբերի 16-ը: Ինչպես Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն, նրանց հաջորդ քայլերը կախված կլինեն այս պատասխանից:
«Մենք առաջարկում ենք իշխանություններին, ստեղծել աշխատանքային խումբ, ասենք, բաղկացած հինգ մարդկանցից, եթե դուք կարողանաք գտնել այդքան որակավորված անձանց Ձեզ մոտ: Մենք եւ մեր պատվիրակությունը կստեղծենք նույն քանակով: Քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո, քաղաքակիրթ, սահմանադրորեն, եվրոպականորեն, իրավական միջոցով եկեք նստենք եւ միասին դուրս գանք այս քաղաքական ճգնաժամից: Մենք տալիս ենք ժամանակ մինչև դեկտեմբերի 16-ը: Մեր հաջորդ քայլերը կախված կլինեն հենց այդ պատասխանից: Ես խնդրանք ունեմ, իշխանություննե՛ր, պետք չէ բարձրացնել աղմուկ-աղաղակ եւ ինձ մոտ ուղարկել դեսպանների: Մենք ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ իրավական դաշտի սահմաններից դուրս չենք գնա», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեն հայտարարել է Միավորված ընդդիմության պահանջները: Հիմնական պահանջներից մեկը՝ համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Միեւնույն ժամանակ, միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր է դիմել դատարան` դրանք անվավեր ճանաչելու պահանջով:
«Մեր բողոքը շարունակական կլինի, մինչև իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը», – եզրափակել է Գրիգոլ Վաշաձեն:
Նյութը՝ interpressnews.ge-ի