Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 928 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 794:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը: