Փետրվարի 18-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 313 է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 17 188 թեստավորում, որից 9 866-ը՝ հակամարմինների թեստով, 7 322-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 266 մարդ:
Մեկ օրում երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 399:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2,12%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,7%, վերջին 7 օրվանը՝ 2,3%:
Կարանտինում է գտնվում 252 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 869, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 248: