Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ախալքալաքում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ՝ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 9095։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 67 նոր դեպք. Ադիգենի՝ 15, Ասպինձա՝ 6, Ախալցիխե՝ 17, Ախալքալաք՝ 2, Բորժոմի` 24 և Նինոծմինդա՝ 3:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 940 անձ. Ախալցիխեում՝ 263, Բորժոմիում՝ 240, Ադիգենում՝ 120, Ասպինձայում՝ 85, Ախալքալաքում՝ 176 և Նինոծմինդայում՝ 56:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 172 հիվանդ (Կլինիկայում ընդհանուր տեղերի քանակը 255 է):
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 101 մարդ: Գրանցվել է մահվան 2 դեպք։ 89 տարեկան մի տղամարդ և 81 տաերկան մի կին, երկու դեպքն էլ գրանցվել է Բորժոմի մունիցիպալիտետում:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 8 680, իսկ մահվան դեպքերը՝ 86:
Այս պահի դրությամբ սպասվում է 279 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 40 անձ, ընթանում է փորձաքննություն։
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 647 անձ, իսկ ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 18 115: