Վերջին շաբաթվա ընթացքում, գրեթե բոլոր բրենդավորված ցանցերում, Վրաստանում բենզինն էժանացել է 3 թեթրիով: Տեղեկատվությունը կարելի է գտնել ընկերությունների պաշտոնական կայք-էջերում:
«Rompetrol» ցանցում Euro Regular-ի գինը 2,35 լարի էր և դարձել է 2,32 լարի, «Լուկոիլ»-ը իջեցրել է Euro Regular-ի գինը 2,28 լարիից մինչև 2,25 լարի: Nano Euro «Sokar»-ը էժանացել է 2,29 լարիից մինչև 2,26 լարի, Regular «Վիսսոլի»-ի արժեքը նվազել է 2,35 լարիից մինչև 2,32 լարի:
Պրեմիումի և սուպեր տիպի բենզինի համար գրանցվել է գների կրճատում: Դիզելի գները չեն փոխվել:
Բենզալցակայաններում գները նվազել էին նաև փետրվարին, իսկ մինչ այդ բենզինի և դիզելի գները գտնվում էին ռեկորդային բարձր մակարդակի վրա: