Ախալքալաքի տեղական կառավարությունը պատրաստել և արդեն հաստատել է ճանապարհային նշանների նոր նախագիծ: Համաձայն նոր կանոնների, Թավիսուփլեբայի (Ազատության) փողոցի վրա ճանապարհային նշաններով կսահմանվի, որ սա գլխավոր փողոց է, որը այս փողոցով անցնող մեքենաներին ճանապարհային երթևեկության ժամանակ առավելությամբ օգտվելու հնարավորություն կտա:

Նոր նախագիծը, որը վերաբերում է Ախալքալաքում ճանապարհային երթևեկությանը, մշակվել է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից` համատեղ 8 հոգուց բաղկացած հանձնաժողովի հետ, որտեղ ընդգրկված էին քաղաքապետարանի, պարեկային ոստիկանության, Սակրեբուլոյի, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի և մեկ ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչներ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրելբուլոն այս նախագիծը հաստատել էր մայիսի 26-ին: Նոր նախագիծը պետք է կարգավորի ճանապարհային երթեւեկությունը՝ ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների: Նախագծի իրականացումը պետք է կատարվի նախագծի հաստատումից հետո 60 օրվա ընթացքում:

Doroga 1

Թավիսուփլեբայի փողոցը միշտ տեղական ժողովրդի կողմից ընկալվել է որպես գլխավոր փողոց, սակայն այնտեղ դա նշված չէ և առավելության որեւէ նշան չկա: Հաճախ այդ փողոցով երթևեկող վարորդները, որոնք առավելության զգացումով են ուղղորդվել և վթարի ենթարկվել՝ պարտվել են գրազներ: Քանի որ այդ փողոցում՝ նշանների բացակայության պատճառով, այդ և դրան կից փողոցները համարվում էին համարժեք և գործում էին համապատասխան կանոնակարգեր: Հիմա, նոր նախագծի համաձայն, դա փոխվում է:

– Թավիսուփլեբայի, կամ ինչպես ասում են տեղաբնակները՝ Ազատության փողոցի վերջում, Աղմաշենեբելի փողոցի խաչմերուկում, քաղաքային գերեզմանոցի կողմից կտեղադրվի «Զիջեք ճանապարհը» նշանը:

– Եթե շարունակեք այս ճանապարհով շարժվել դեպի քաղաքի կենտրոն, ապա Դարբինյան փողոցի հետ խաչմերուկում կլինի «Գլխավոր Ճանապարհ» նշանը և սլաքը դեպի աջ կողմ, որպես նշանի գործողության ուղղություն: Հակառակ կողմում կդրվի «Զիջեք ճանապարհը» նշանը: Պետք է նշել, որ այս խաչմերուկում առկա է գլխավոր ճանապարհի նշան, սակայն այն տեղադրված է այնպես, որ այն վարորդներին տեսանելի չէ:

Ազատության և Դարբինյան փողոցների խաչմերուկում բոլոր 4 կողմերում պետք է հետիոտնային «զեբրաներ» լինեն.

– Դրանից հետո, Ազատության փողոցը կորցնում է իր գլխավոր ճանապարհի կարգավիճակը, բայց մեկ խաչմերուկով ներքև իջնելով՝ կրկին ձեռք է բերում: Ծերեթելի փողոցի խաչմերուկում տեղադրվելու են «Գլխավոր ճանապարհ» նշաններ:

Այս խաչմերուկում պետք է լինեն նաեւ հետիոտնային «զեբրաներ»:

Ջավախիշվիլիի փողոցի խաչմերուկում ևս տեղադրվելու է «Գլխավոր ճանապարհ» նշանները:

Ջավախիշվիլի փողոցի խաչմերուկում` հետիոտնային անցումներ (զեբրա):

Հաջորդ խաչմերուկում, հրապարակում, Չարենցի փողոցի հետ խաչմերուկներում, ևս կլինեն «Գլխավոր ճանապարհ» նշաններ:

Հրապարակը բոլոր կողմերից նշված է «զեբրով»:

karta Axalkalaki

Այնուհետև, բոլոր խաչմերուկներում (Ճավճավաձե, Ռուսթավելի, Միկոյան, Թելմանի և Աշուղ Հավասու փողոցների հետ) տեղադրվելու են գլխավոր ճանապարհի նշանները: Այս բոլոր խաչմերուկներում հետիոտնային անցումը կնշվի «զեբրայով»՝ խաչմերուկի բոլոր կողմերից, ինչպես նաեւ Ճավճավաձեի հետ խաչմերուկում «Ձախ շրջադարձն արգելվում է» նշանները (համապատասխանաբար, հակառակ կողմից արգելված է աջ, այսինքն, եթե գնում ես շուկայից դեպի հրապարակ), ինչպես նաեւ Ռուսթավելիի հետ խաչմերուկում՝ «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը (եւ հակառակ կողմից` «Ձախ շրջադարձն արգելվում է»): Աջ արգելվում է շրջադարձել նաեւ Թավիսուփլեբայից Թելմանի փողոց (տեղադրվելու է համապատասխան նշան):

Ազատության և Աշուղ Հավասու փողոցների խաչմերուկում՝ Վաչիանի գյուղի կողմից տեղադրվելու է «Զիջիր ճանապարհը» նշան:

Նախագծում նշված որոշ նշաններ եղել են քաղաքում մինչ այս էլ, իսկ որոշ տեղերում ընդհանրապես չեն եղել: Նախկինները կփոխարինվեն, իսկ նորերը կտեղադրվեն ըստ նախագծի:

Քրիստինե Մարաբյան