Ախալքալաքի մի քանի վարորդներ այսօր հեռախոսներին հաղորդագրություն են ստացել խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրել են «խելացի տեսախցիկները»:
Ինչպես հաղորդել ենք նախկինում , Ախալքալաքում 2017 թվականից տեղադրվել է 18 «խելացի տեսախցիկ»: Սակայն մինչ օրս դրանք օգտագործվել են միայն ոստիկանության ընդհանուր նպատակների համար, վարչական իրավախախտումները դեռ չեն արձանագրվել: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից 2018 թ.-ի ապրիլին մեզ տեղեկացրեցին, որ «խելացի տեսախցիկների» վարչական իրավախախտումների ամրագրման միացված ֆունկցիաները, Ախալքալաքում տեսախցիկների վրա ավտոմատ ռեժիմում կկատարվի փուլ առ փուլ, այն բանից հետո, երբ «ճանապարհային ենթակառուցվածքները ամբողջությամբ կբարեկարգվի»:
Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգումը հարաբերական հասկացություն է և դժվար է ասել, թե 1 ամսվա ընթացքում որքանով է փոխվել իրավիճակը:
Սակայն արձանագրված խախտումները և տուգանված վարորդներն արդեն իրականություն են: Տեսախցիկը արձանագրում է խախտումը: Մի քանի րոպե կամ մի քանի ժամ անց, խախտում կատարողը հեռախոսին հաղորդագրություն է ստանում, խախտման մասին մանրամասն տեղեկություններով: Այս խախտումը արձանագրված տեսագրությունով վարորդը կարող է տեսնել Ներքին գործերի նախարարության կայքում, որտեղ նշվում է վարորդի տվյալները, ում վրա գրանցված է մեքենան, «Վարչական իրավախախտման օրենսգրքի» հոդվածը և տույժի գումարը: Այն դեպքում, եթե իրավախախտը 10 օրվա ընթացքում վճարի տուգանքը, նրան կանեն 20%-անոց զեղչ:
Մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները:
Լուսանկարը մեր արխիվից