Վրաստանում տնտեսության և ներքին տուրիզմի փուլ առ փուլ բացման շրջանակներում, ըստ կառավարության որոշման, թույլատրվում է անցկացնել սեմինարներ և թրեյնինգներ բաց տարածքում, ինչպես նաև էքստրեմալ սպորտաձևերը, որոնք հնարավոր է անցկացնել դրսում, ինչպիսիք են՝ ռաֆթինգը, քայաքինգը, քանյոնինգը:
Սեմինարները կամ բացօթյա թրեյնինգները, ինչպես նաև թույլատրելի էքստրեմալ սպորտաձևերը, կանցկացվեն Առողջապահության նախարարության ընդհանուր հանձնարարականների համաձայն:
Այս որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, որը գլխավորում էր վարչապետ Գիորգի Գախարիան:
Խորհրդի անդամները քննարկեցին առաջնահերթ խմբերում PCR թեստավորման ընդլայնման պրոցեսի ընթացքը: Նշվեց, որ մինչև տարեվերջ երկիրը պետք է կարողանա օրվա ընթացքում իրականացնել 10 հազար PCR թեստ: