2019 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի մասշտաբով տեղի է ունեցել 1427 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 108 մարդ, վիրավորվել՝ 1929-ը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Դեպքերի մեծամասնությունը՝ 850 պատահարը տեղի է ունեցել թեթև ավտոմեքենաների մասնակցությամբ, 58-ը՝ մոտոցիկլետների, իսկ 58-ը՝ բեռնատար մեքենաների:
2018 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած 1302 դեպքի հետևանքով մահացել է 116 մարդ, վիրավորվել՝ 1779-ը: