Վրաստան ժամանելուն պես, օտարերկրյա զբոսաշրջիկները ստիպված կլինեն տրամադրել վավեր փաստաթուղթ, որը հաստատում է PCR թեստի հանձնումը: Այն դեպքում, եթե զբոսաշրջիկը չունի տեղեկանք, ապա կորոնավիրուսի ստուգումը կկատարվի անմիջապես օդանավակայանում:
«Զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում մենք ունենք պայմանավորվածություններ մի շարք հյուրանոցների հետ, որտեղ հյուրերը կգտնվեն՝ մինչև PCR թեստերի արդյունքների ստանալը», – հայտնել է առողջապահության նախարարը:
Դրա հետ մեկտեղ, այս ծառայության արժեքը դեռ հայտնի չէ: Ըստ Էկատերինե Տիկարաձեի, այս հարցը դեռ քննարկման փուլում է: