Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ արձանագրություն է պատրաստվել կարանտինի և մեկուսացման ժամկետների կրճատման մասին, որն առաջիկա օրերին կքննարկվի առողջապահության նախարարության համապատասխան կառույցների հետ:
Գամկրելիձեի խոսքով, արձանագրության համաձայն՝ կարանտինի և մեկուսացման ժամկետները կկրճատվեն ինչպես վարակակիրների, այնպես էլ նրանց հետ շփում ունեցող անձանց հետ:
«Հաստատում եմ, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կարանտինի և մեկուսացման ժամկետների կրճատման մասին արձանագրություն է պատրաստել: Մի արձանագրություն արդեն ուղարկվել է առողջապահության նախարարություն, մասնավորապես՝ վարակված անձանց հետ շփվելու վերաբերյալ։ Այսօր կուղարկվի նաև վարակված անձանց վերաբերյալ արձանագրություն։ Այսօր կամ վաղը կքննարկենք առողջապահության նախարարության համապատասխան կառույցների հետ և այն կհաստատվի նախարարի հրամանով։ Հաստատում եմ, որ ժամկետները կկրճատվեն ինչպես վարակվածների հետ շփվողների, այնպես էլ վարակվածների համար մինչև ողջամիտ ժամկետ», — հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն: