Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 128-ով՝ ընդհանուր կազմելով 421 842: Նախօրեին կատարվել է 2759 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 5 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8 568 է:

Առողջացել է ևս 350 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 407 933-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 707 քաղաքացի: