Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 344 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 240 մարդ, մահացել է 9 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 721 դեպք, այստեղից ապաքինվել է 268 004 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 643:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 090 փորձարկում, այդ թվում 21 945-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 145-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.07% է, վերջին 14 օրվանը՝ 1.49%, վերջին 7 օրվանը՝ 1.55%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 247 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 316 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 131 անձ: