Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268 672-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 30 դեպքէ գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 466 դեպք կա, այլ պատճառով՝ 1 225:

Ապաքինվել է ևս 502 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 246 259 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 15 722 է։

Հոկտեմբերի 6-ին կատարվել է 9 598 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 780 512 թեստ է արվել։