Ախալքալաքի 4 հյուրանոցներից, որոնք ուղարկել էին աշխատանքը վերսկսելու թույլտվության հայտ, այս փուլում դրանցից միայն մեկն է ստացել թույլտվությունը: Մնացածները սպասում են կրկին անգամ ստուգմանը:
Երեկ՝ հունիսի 17-ին, Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը ստուգել էր Ախալքալաքի մեկ հյուրանոց և աշխատելու թույլտվություն տվել: Ստուգվել են միայն այն հյուրանոցները, որոնք երկրորդ անգամ աշխատանքը վերսկսելու համար թույլտվության դիմում են ուղարկել:
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային պայմանները ստուգելու դեպարտամենտի ներկայացուցիչ Բադրի Ուգուլավայի, նրանք մանրամասն ուսումնասիրել են հյուրանոցի պայմանները, և քանի որ նրանք բավարարել են անվտանգության չափանիշները, նրանց տրվել է թույլտվություն:
Ըստ Ախալքալաքի մեկ այլ հյուրանոցի սեփականատիրոջ՝ առաջին ստուգումից հետո նա արդեն արել է ամեն ինչ՝ հանձնաժողովի հանձնարարականների համաձայն և սպասում է, որ հանձնաժողովը կրկին ստուգի:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ախալքալաքի 4 հյուրանոցները ստուգում էին անցել Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից: Բոլոր չորսն էլ չէին համապատասխանել անվտանգության չափանիշներին` կորոնավիրուսների տարածումը կանխելու տեսանկյունից, և ներկայումս կատարում են հանձնաժողովի հանձնարարականները` վերջնական թույլտվություն ստանալու համար:
Աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստանալու համար հյուրանոցները պետք է ստուգվեն Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ ստուգումն անցնելու համար յուրաքանչյուր սեփականատեր պետք է գրանցվի և հայտ ներկայացնի նախարարության կայքում:
Գրանցման ուղեցույցը
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 8-ից վերսկսվել է փակ տիպի ռեստորանների, սրճարանների և բարերի աշխատանքը, հյուրանոցներին նույնպես թույլատրվում է աշխատել: Այնուամենայնիվ, հյուրանոցներին անհրաժեշտ է Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից թույլտվություն: Չնայած ռեստորանները չպետք է ստանան վաղաժամ թույլտվություն, դրանք պետք է բավարարեն անվտանգության պայմաններին, որոնք գրառված են հանձնարարականներում:
Ախալքալաքի հյուրանոցները աշխատանքի վերսկսման համար հայտ չեն ներկայացրել