Մարտի 23-ին, պաշտոնական այցով Ախալքալաք է ժամանել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։

ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն այցի առաջին օրը եղել է Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոց։ Այցի շրջանակներում նա Ախալքալաքի վրացական դպրոցի անգլերենի դասասենյակում բացել է «Ամերիկյան դարակ», որը բացվել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատան և Խաղաղության կորպուսի կամավորների ֆինանսական աջակցությամբ։ Պատվավոր հյուրի համար պարային համարով հանդես է եկել «Մուրջի» համույթը, ապա դեսպանն այցելել է դպրոցի անգլերենի դասասենյակ։

Дизайн без названия - 1

Ողջույնի խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին, ով նշել է, որ այս դպրոցը բացառիկ է, քանի որ Ախալքալաքի միակ վրացական դպրոցն է, որտեղ սովորում են տարբեր ազգությունների երեխաներ՝ ոչ վրացալեզու ընտանիքներից՝ ինչպես խառը ընտանիքներից, այնպես էլ հայեր, ուկրաինացիներ, մոլդովացիներ և հույներ, «սա փոքրիկ բազմազգ դպրոց է»:

Дизайн без названия - 1

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ասելով, որ ԱՄՆ-ի այս անկյունը 17-րդն է Վրաստանում, որից հետո կտրել են նոր անկյունի կարմիր ժապավենը, ԱՄՆ դեսպանատունը բազմաթիվ անգլալեզու հետաքրքիր գրքեր է նվիրել, որոնք դեսպան Դեգնանն ինքուրույն է դասավորել դարակներում։

Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1

Թամար Օձելաշվիլին և դեսպանը միասին են կտրել Վրաստանի և ԱՄՆ-ի դրոշներով զարդարված տորթը։ Դրանից հետո այցի ընթացքում Քելլի Դեգնանը պատասխանել է աշակերտների հարցերին։ Օրինակ՝ երեխաներին հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես են դառնում դեսպան, ինչ հմտություններ են անհրաժեշտ դրա համար, ինչ փոխանակման ծրագրեր կան աշակերտների և ուսուցիչների համար։ Նրանք հետաքրքրվեցին նաև, թե դեսպանը որտեղ կցանկանար ճանապարհորդել Վրաստանում, ինչպես նաև խոսել են գլոբալ տաքացման մասին։ Աշակերտներից մեկին հետաքրքրել է, թե ինչպես է դեսպանը գնահատում առաջնորդ Սի Ձին Պինի ժամանումը Մոսկվա, ինչպես նաև, թե դեսպան Դեգնանը մեկ բառով ինչպես կբնութագրեր Վրաստանը, ինչին ԱՄՆ դեսպանը պատասխանել է «ֆանտաստիկ»:

Дизайн без названия - 1

Հարց ու պատասխանից հետո աշակերտները լուսանկարվել են ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ։

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում հանդիպել է նաև Ախալքալաքի երիտասարդության հետ։ Վաղը SEREC գրասենյակում տեղի կունենա հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ։