Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Կրթության նախարարության, այսօրվա դրությամբ գրանցված է 3 ուսուցիչ-մենթորի թեկնածու, 24 առաջատար և 701 ավագ ուսուցիչ։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերային աճի սխեմայի հաստատման մասին» փոփոխությունների համաձայն, Ախալքալաքում շատ ուսուցիչներ կբարձրացնեն իրենց որակավորումը՝ պրակտիկոսից մինչև ավագ ուսուցիչ։

Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջին տարիներին ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների շրջանում աճում է սեփական մանկավարժական կարգավիճակը բարձրացնելու ցանկությունը, բայց ոչ բոլոր ուսուցիչներն են կարողացել բարձր միավորներով հանձնել քննությունները և ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ։ Սակայն, ըստ սխեմայում փոփոխությունների, շատ ուսուցիչներ կստանան կարգավիճակ։

Այսպիսով, ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար.

Ուսուցիչը պետք է հանձնի առարկայական և մասնագիտական քննությունը և ստանա առնվազն 1 միավոր մինչև 2022 թվականի հունվարի 1-ը

Ուսուցիչը պետք է հանձնի առարկայական քննությունը՝ ստանալով 10 միավոր (այս դեպքում երկրորդ քննությունը պարտադիր չէ)

Մինչև 2023 թվականը ուսուցիչը պետք է հաստատի վրացերենի իմացությունը (մակարդակ B1 ներառյալ), հանձնի առարկայական քննություն և անցնի նախարարության կողմից մշակված երկարաժամկետ դասընթացը (48 ժամ և չի դասավանդվում առցանց):

Ոչ վրացալեզու ուսուցիչները ևս ավագ ուսուցչի կարգավիճակ կստանան