Հունիսի 12-ի երեկոյան, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ուժեղ կարկուտից տուժածները փոխհատուցման ակնկալիք ունեն, սակայն ոչ բոլոր հողամասերն են գրանցված և ապահովագրված:
Երեկ՝ հունիսի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ հորդառատ անձրևների և ուժեղ կարկուտի հետևանքով տուժել են մի քանի գյուղեր: Հիմնականում վնասվել է բանջարեղենը և մրգատու բերքը:
Կարկուտը խոշոր է եղել, և իրականում դաշտերը վնասել էլ ոչ բոլոր գյուղերում:
Ըստ Հոկամ գյուղի լիազոր Սոսո Բալախաձեի՝ իրենց գյուղում սխտորի և սոխի բերքը ամբողջովին ոչնչացվել է: Ըստ նրա պնդման՝ գյուղում ոչ բոլորն են ապահովագրել իրենց հողերը:
«Քաղաքապետարանում արդեն տեղյակ են կատարվածի մասին: Սակայն, ոչ բոլոր հողերն են ապահովագրվել», – ասում է Սոսո Բալախաձեն:
Ըստ Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի՝ կարկուտի պատճառած վնասն առանձնապես մեծ չէ: Այնուամենայնիվ, ում հողերը գրանցված և ապահովագրված են, նրանք էլ կստանան փոխհատուցում: Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ:
Jnews-ը կապ է հաստատել գյուղերում քաղաքապետի որոշ ներկայացուցիչների հետ, ըստ նրանց, վնասը մեծ չէ, վնասվել է միայն սխտորի և սոխի բերքը: Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում կարկուտը այլ տևողության է եղել՝ ինչ-որ տեղ ընդամենը մի քանի րոպե, իսկ ինչ-որ տեղ ավելի քան 10 րոպե: Ախալքալաք քաղաքում ուժեղ կարկուտը տեղացել է 1 րոպե: