Նոյեմբերի 25-ին Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային կանանց կազմակերպության ղեկավար Ինա Կապանաձեի կազմակերպությամբ և Վրաստանի խորհրդարանի անդամ Էկա Սեփաշվիլիի համակարգմամբ և գլխավորությամբ, ինչպես նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Ախալքալաքի և Նինոծմինդայի ձեռնարկատեր կանանց հետ։
Հանդիպման նպատակն էր մունիցիպալիտետներում ապրող կանանց համար ձեռներեցության զարգացման ուղղությամբ պետական ծրագրերին ծանոթացնել, նրանց կապել այնպիսի կազմակերպությունների և հիմնադրամների հետ, որոնք աշխատում են կանանց սոցիալական և տնտեսական ուժեղացման ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, խորհրդարանի պատգամավոր Էկա Սեփաշվիլին, կանանց տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Իննա Կապանաձեն, ինչպես նաև կանայք, ովքեր բիզնեսով են զբաղվում և այլոք:
Հանդիպումը բացեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Նա ողջունելով ներկաներին կարևորեց կանանց ակտիվությունը բիզնեսի բնագավառում։
Հանդիպման ընթացքում խոսքով հանդես եկան նաև պատգամավորներ՝ Էկա Սեփաշվիլին, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը, ովքեր նշեցին կին ձեռներեցների կարևորությունը Վրաստանի տնտեսության մեջ: Կարևորելով նաև մարզերում բիզնես վարող կանանց զարգացման անհրաժեշտությունը:
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ևս կարևորելով կանանց դերը բիզնես ոլորտում, ընդգծեց նմանատիպ հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնեց այն ՀԿ-ներին, ովքեր կազմակերպել են այս հանդիպումը:
Ոչ կառավարական կազմակեպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց աշխատանքների արդյունքները՝ կանանց ակտիվացման, զգայուն շրջաններում կանանց սոցիալականացման, գյուղական կանանց, ինչպես նաև կրթության, գենդերային բյուջետավորման հարցերում։ Ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ աշխատանքը։
Հանդիման ավարտին ամանորյա նվերներ հանձնեցին 15 կին ձեռներեցի Ախալքալաքից և 4 կին ձեռներեցի Նինոծմինդայից: