Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված մարտի 7-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ ռուբլին արդեն մի քանի օր է պահպանում է նույն փոխարժեքը, իսկ եվրոն ու դոլարը էժանացել են: Ախալքալաքի փոխանակման կետերում փոփոխություններն աննշան են:
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մարտի 7-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 259 լարիով, գնվում՝ 260 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 33,5 լարիով, գնվում՝ 34 լարիով
100 եվրոն վաճառվում է 277 լարիով, գնվում՝ 278 լարիով
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը մարտի 7-ին
1 դոլար՝ 2,6009 լարի (- 0,0055 լարի)
1 եվրո՝ 2,7645 լարի (- 0,0035 լարի)
100 ռուբլի՝ 3,4492 լարի ( 0,0000 լարի)