Բացառված չէ, որ աշնանը դպրոցականների համար հեռավար ուսուցումը նորից անհրաժեշտ դառնա: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, եթե համաճարակաբանական իրավիճակը նույնի լինի, ինչպիսին այսօր է՝ համեմատաբար հանգիստ, հարկ չի լինի հետաձգել ուսումը: Ուսումնական պրոցեսը կսկսվի սեպտեմբերին, բայց խիստ կանոններ կընդունվեն՝ կրթական գործընթացը սկսելու և զարգացնելու համար: Համաճարակաբանական իրավիճակի բարդացման դեպքում էլ դպրոցականները կրկին կանցնեն հեռավար ուսուցման:
«Մենք պետք է պատրաստվենք երկրորդ ալիքին, մենք պետք է հասկանանք, որ վիրուսը դեռ չի վերացել: Հեռավար ուսումը դարձել է մեր կյանքի բնականոն մասը, և ես չեմ բացառում, որ այն կարող է կրկին անհրաժեշտ դառնա աշնանը: Հետևաբար, մենք պետք է ավելի ակտիվորեն պատրաստվենք աշնան գալուն», – նշել է Ամիրան Գամղրելիձեն:
Վրաստանի կրթության նախարարությունն այս տարի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկու անգամ երկարացրել էր գարնանային արձակուրդները, այնուհետև դպրոցականներին տեղափոխել հեռավար ուսուցման: Այնուամենայնիվ, ելնելով այն հանգամանքից, որ ոչ բոլոր դպրոցականները կարող են միանալ ինտերնետին, մարտի 30-ին՝ Վրաստանի հանրային հեռուստատեսության կողմից մեկնարկել էր «Հեռուստադպրոց» նախագիծը: Հեռուստատեսային դասերը, որոնք հեռարձակվում էին ամբողջ երկրի տարածքով, վարում էին փորձառու ուսուցիչներ: