«1+4» ծրագրով, վրաստանյան բուհերում սովորող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների համար մեկնարկել է ստաժավորման ծրագիրը։
Ծրագիրն արդեն երեք տարի է իրականացվում է։ 2017 թվականին պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին նախաձեռնեց այս ծրագիրը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավման և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացի նպաստման համար:
«1+4» ծրագրի ուսանողները կարող են ստաժավորում անցնել հետևյալ հաստատություններում՝
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության համար Վրաստանի պետական նախարարի գրասենյակ՝ 1 տեղ, ստաժավորման ժամկետը 3 ամիս:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարբեր վարչություններում՝ 98 տեղ, ստաժավորման ժամկետը 1-6 ամիս:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն՝ 14 տեղ, 2-4 ամիս, տարբեր վարչություններում:
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տարբեր վարչություններում՝ 79 տեղ, 1-6 ամիս:
Վրաստանի ֆինանսների նախարարություն՝ 29 տեղ, 1-3 ամիս:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության վարչություններում՝ 7 տեղ, 1 ամիս:
Վրաստանի արդարադատության նախարարություն՝ 26 տեղ, 3-6 ամիս, տարբեր բաժիններում:
Վրաստանի նախագահի վարչություն՝ 7 տեղ, 1-6 ամիս:
Քաղաք Թբիլիսիի քաղաքային սակրեբուլո՝ 6 տեղ, 3 ամիս:
Թբիլիսիի քաղաքապետարան՝ 7 տեղ, 1-6 ամիս:
Քվեմո-Քարթլիի մարզպետարանի վարչության տարբեր մունիցիպալիտետներում՝ 75 տեղ, 3 ամիս ժամկետով:
Սամցխե-Ջավախքի մարզպետարանի վարչության տարբեր մունիցիպալիտետներում՝ 56 տեղ, 3-6 ամիս ժամկետով:
Շիդա-Քարթլիի մարզպետարանի վարչության տարբեր մունիցիպալիտետներում՝ 37 տեղ, 1-3 ամիս:
Կախեթի մարզպետարանի վարչության տարբեր մունիցիպալիտետներում՝ 46 տեղ, 3 ամիս:
Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության գրասենյակ՝ 1 տեղ, 3 ամիս:
Քաղաք Բաթումիի քաղաքապետարանի գրասենյակ՝ 21 տեղ, 3 ամիս:
Տեղեկատվական կենտրոն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ՝ 2 տեղ, 3 ամիս:
Դավիթ Աղմաշենեբելիի անվան Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիա՝ 13 տեղ, 2-6 ամիս:
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ՝ 5 տեղ, 3 ամիս։
Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար կարող եք սեղմել՝ այստեղ :
Իսկ նախարարություններ և վարչություններ ընտրելու համար՝ այստեղ: