Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը Վրաստանի ֆինանսների նախարարության ակադեմիայի հետ համատեղ հայտարարել է «Գործնական ձեռներեցության դասընթաց․ Ինչպե՞ս սկսել բիզնես» ուսումնական դասընթացին մասնակցելու մրցույթ՝ հատուկ տարածաշրջանների կանանց համար, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի։
Կրթական ուսուցումն ուղղված է ձեռներեցության մասին տեսական գիտելիքների բարձրացմանը և գործնական բիզնես հմտությունների ամրապնդմանը և ներառում է ինչպես ինտերակտիվ դասախոսություններ, այնպես էլ գործնական պարապմունքներ:
Դասընթացը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար, ովքեր ցանկանում են սկսել/ընդլայնել բիզնեսը, ունեն բիզնես գաղափար և/կամ մոտիվացված են զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները։
Կրթական դասընթացներին կարող են մասնակցել Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախքում և Կախեթիում բնակվող էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող կանայք։ Ինչպես նաև հակամարտությունից տուժած կանայք, որոնք ապրում են Գորիի, Կասպիի, Քարելիի, Խաշուրիի, Սաչխերեի, Դուշեթիի, Մեստիայի, Օնիի, Զուգդիդիի և Ծալենջիխայի մունիցիպալիտետների գյուղերում:
Վերապատրաստման դասընթացում ներառված են հետևյալ թեմաները.
• Բիզնեսի էությունը և դրա պլանավորումը
• Բիզնես գաղափարի մշակում
• Բիզնեսի և արտադրանքի զարգացման փուլերը
• Ընկերության անվան ընտրություն
• Շուկայի վերլուծություն
• Բիզնես մոդելի մշակում
• Շահույթի չափը և անվնասաբերության հաշվարկը
• Մեկնարկային բյուջեն և ֆինանսավորման աղբյուրները:
Դասընթացի տևողությունը՝ 22 ժամ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 20 – դեկտեմբերի 8
Աշխատանքային լեզուն՝ վրացերեն
Դասընթացը կանցկացվի առցանց, որին կմասնակցեն ընդհանուր առմամբ 14 մասնակից։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Մրցույթի մասնակիցների ընտրությունը տեղի կունենա երկու փուլով.
Սկզբնական փուլ.
Դիմորդներից պահանջվում է ներկայացնել համառոտ ռեզյումե (CV) և մոտիվացիոն նամակ (վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակը և, անհրաժեշտության դեպքում, բիզնես գաղափարի համառոտ ներկայացում):
Երկրորդ փուլ.
Ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց (առցանց ռեժիմ)
Ռեզյումեն և ուղեկցող նամակն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ press@smr.gov.ge: (Նամակի վերնագրում պետք է նշել դասընթացի անվանումը՝ «Ինչպես սկսել և զարգացնել բիզնես»):
Լրացուցիչ հարցերի դեպքում կոնտակտային անձը Լալի Դևիձեն է (577 527799; l.devidze@smr.gov.ge)։
Հայտադիմումը ներկայացնելու վերջնաժամկետը 2023թ-ի նոյեմբերի 14-ն է: