Հունիսի 5-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, ըստ կառավարական StopCov կայքի՝ համաճարակի բռնկումից ի վեր երկրում 805 վարակակիր է գրանցվել։
Ապաքինվել է 650 մարդ, 13 հիվանդ մահացել է։
Կարանտինում է գնտվում 2424 մարդ, իսկ ստացիոնարում՝ 304։
Նախորդ շաբաթվա վերջում Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր գրանցվել՝ մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։