Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 340,396-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 419-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 27 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7669 դեպք կա, այլ պատճառով՝ 1454։
Ապաքինվել է ևս 963 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 320,439 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,834 է։
Ընդհանուր առմամբ 2,396,894 թեստ է արվել, մեկ օրում` 7438։