Փետրվարի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 14 603 մարդ, մահացել է 32 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 591 936, այստեղից ապաքինվել է 1 462 572 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 054:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 583 փորձարկում, այդ թվում 21 538-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 045-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 21.03% է, վերջին 14 օրվանը՝ 28.49%, վերջին 7 օրվանը՝ 25.38%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 811 285 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 532 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 020 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: