Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 2 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1032:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 95 նոր դեպք, որից 11-ը՝ Ասպինձայում, 15-ը՝ Ադիգենում, 46-ը՝ Ախալցիխեում, 13-ը՝ Բորժոմիում, 2-ը՝ Ախալքալաքում և 8-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 246 անձ։ Ախալցիխեում՝ 518, Բորժոմիում՝ 195, Ադիգենում՝ 187, Ասպինձայում՝ 168, Ախալքալաքում՝ 113 և Նինոծմինդայում՝ 65:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 291 մարդ, որից 60-ը՝ Ախալցիխեում, 231-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 1032 դեպք, առողջացել է 97 պացիենտ, 8-ը՝ մահացել: