Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 225-ով՝ հասնելով 228 161-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 91-ով և հասել 218 676-ի: Իրականացվել է 5 034 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 287 379-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 575-ի, ևս 1 113 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 797 մարդ։