«Այս փուլում լայն լոքդաուն չի նախատեսվում, ավելին, ամեն ինչ արվում է վարակի դեպքերի տեղական աճը հնարավորինս արագ տեղայնացնելու համար», – հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ նրա` երկրի համար դժվար կլինի դիմանալ լայնամասշտաբ սահմանափակումներին` սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գաբունիան, համաճարակային պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում: Ըստ նրա, դեպքերի աճ է նկատվում առանձին շրջաններում և կոնկրետ բնակավայրերում:

«Համաճարակաբանական պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում, կոնկրետ շրջաններում և բնակավայրերում աճում է վարակման դեպքերը: Մեզ համար այսօր գլխավորը տեղում համավարակի տարածումը տեղայնացնելն է: Դրա մեխանիզմը ինտենսիվ թեստավորումն է, ինչպես նաև դիմակներ կրելը և բոլոր կանոններին հետևելը, որոնք ինչպես գիտենք, պետք է պահպանենք: Իրավիճակի զարգացման հետ համապատասխան որոշում կկայացվի: Չի կարելի թույլ տալ համավարակի սրման հանարավորությունը: Այս փուլում, իսկապես, չի նախատեսվում լայնամասշտաբ «լոքդաուն», ավելին, այս փուլում ամեն ինչ արվում է հնարավորինս արագ տեղայնացնելու վարակի դեպքերի տեղական աճը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ լայնամասշտաբ սահմանափակումները երկրի համար դժվար կլինի անցկացնել սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից», – հայտարարել է Գաբունիան: