Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման գործակալությունը հունիսի մեկից վերսկսում է Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների պատճառով սահմանափակված բոլոր ծառայությունները և քաղաքացիներին կսպասարկի ամենօրյա ռեժիմով:
«Մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել վարորդական իրավունք ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար:
Ծառայությունների մատուցման գործակալությունը, քաղաքացիների անվտանգության նպատակով, լիովին հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները»,- հայտարարում են գերատեսչությունում:
Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում, տեղում ծառայություններ ստանալու համար ներկայանալ բժշկական դիմակով: