Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ստեղծված իրավիճակի մասին բնակչությանը տեղեկացնելու համար Վրաստանի կառավարության հատուկ կայք-էջն արդեն գործում է հայերենով:

www.stopcov.ge կայքում վրացերեն, անգլերեն, ինչպես նաև ադրբեջաներեն և հայերեն լեզուներով կարող եք տեղեկություններ գտնել վարակակիրների վիճակագրության, բուժվածների, կարանտինում գտնվողների և այլնի մասին, ինչպես նաև խորհուրդներ այն մասին, թե ինչ պետք է անել վարակվելուց խուսափելու համար:

Կայքում նշված են նաև թեժ գծի հեռախոսահամարները, որոնց միջոցով կարող եք կապվել՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կամ փոխանցելու համար:

Կայքում նաև հայերենով տեղադրված են հաճախակի տրվող հարցերի պատասխանները: Հարկ է նշել, որ հիմնականում թարգմանության որակը նորմալ է, այնպիսին չէ, ինչպես հաճախ պատահում է նման նախագծերի դեպքում: