Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, արդարադատության նախարարության «կատարողական ազգային բյուրոի» հետ համագործակցությամբ իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, դատավորի որոշման հիման վրա կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են քաղաքացի՝ Շալվա Թ.-ին:
«Հետաքննությունը պարզել է, որ քաղաքացին բնակարաններից բնակիչներին դուրս բերելու գործընթացը արագացնելու փոխարեն, կատարողական բյուրոի ոստիկանության սպայի կաշառքի տեսքով առաջարկել է 500 ԱՄՆ դոլար, իսկ 300 դոլարը փոխանցել է նախորոք»,-ասել է են ՊԱԾ-ում:
Գերատեսչության լրատվությամբ, հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 339-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում: