Սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի նախաձեռնումը ծրագրվում է հունիսի 28-ին: Մինչ նախաձեռնումը Վրաստանի խորհրդարանում հերթական անգամ խորհրդակցություններ կանցկացվեն քաղաքական սուբյեկտների ներկայացուցիչների միջեւ:

Իշխող թիմը ընդդիմությանը ծանոթացրել է օրենքի նախագծին, որի համաձայն ընտրական շեմը 2% է, և սահմանվում է մանդատների առավել համամասնական բաշխման կարգը: Սահմանադրական փոփոխությունների նախագծի երկրորդ կետի համաձայն` խորհրդարանական խմբակցությունների կազմավորման համար անդամների թիվը յոթից կրճատվում է չորսի: Նույն նախագծի համաձայն, հաջորդ գլխավոր դատախազները կընտրվեն որակավորված մեծամասնությամբ, և եթե նրանք չկարողանան ընտրվել որակյալ մեծամասնությամբ, ապա բավարար կլինի 76 պատգամավորի աջակցությունը:

«Շառլ Միշելի փաստաթղթի բովանդակությունը բառացիորեն արտացոլված է օրինագծում: Միշելի փաստաթուղթը բառ առ բառ սահմանում է, թե ինչ պետք է ամրագրվի սահմանադրական օրենքում: Նախագիծը նախաձեռնելու են երկուշաբթի օրը ընդհանուր համաձայնությամբ», – հայտարարել է մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն:

Ըստ նրա՝ նոր նորմերը կարտացոլվեն Սահմանադրության անցումային դրույթներում, «քանի որ իրենց բնույթով դրանք ժամանակավոր են»: