Լարիի պաշտոնական փոխարժեքը հունիսի 3-ին.
1 դոլլարն արժե 2,6335 լարի
1 եվրոն արժե 2,8376 լարի
Վերջին առուվաճառքի արդյունքում լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,0061 թեթրիով, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0,0098-ով։
Վրաստանի Ազգային բանկը մեկ օր առաջ վաճառել է 17,1 մլն դոլար՝ կայունացնելու լարիի փոխարժեքը, որը մայիսին սկսել է նվազել մեկ տարվա արմատական արժևորումից հետո։